‘Ողբերգություն՝ լեգենդար Cirque du Soleil-ի ներկայացման ժամանակ’

915

Ամբողջ աշխարհում հայտնի կանադական Cirque du Soleil-ի արտիստուհին մահացել է՝ վայր ընկնելով Լաս-Վեգասում (ԱՄՆ, Նևադա նահանգ) տրվող ներկայացման ժամանակ: Անցյալ շաբաթ՝ հունիսի 29-ի երեկոյան, կրկեսային ներկայացման համարներից մեկը կատարելիս ավելի քան 20-ամյա աշխատանքային փորձ ունեցող ակրոբատուհի Սառա Գիյար- Գիյոն վայր է ընկել 15 մետր բարձրությունից: Նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել: Cirque du Soleil-ի պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ կրկեսի ղեկավարությունը «խիստ վշտացած է» ակրոբատուհու մահվան առիթով, փոխանցում է   ИТАР-ТАСС-ը: Հայտնվում է նաև, թե Լաս-Վեգասի բոլոր ներկայացումները հետաձգվել են: Լեգենդար կրկեսային կոլեկտիվի ավելի քան 30-ամյա գործունեության ընթացքում սա առաջին դժբախտ պատահարն է, որն ավարտվել է արտիստի մահով, հաղորդում է vesti.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Գյումրիում ոստիկանները բռնություն են կիրառել արվեստի գործչի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Կրակոցներ Թումանյան-Մոսկովյան խաչմերուկում. Բերման են ենթարկվել 4 երիտասարդներ’