‘Ողջի գետի մոտ հանքի շահագործումը շարունակվում է’

907

Ողջի գետի Գեղի վտակի վերին հոսանքների մոտ «Լեռ-էքս» ՍՊԸ-ն շարունակում է շահագործել հանքը: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում հայտնեց բնապահպան Եղիա Ներսիսյանը: «Անշուշտ, իհարկե, ինչի՞ մասին է խոսքը: Վթարից հետո աշխատանքները մի վայրկյան չեն կանգնել»,- ասաց բնապահպանը:

Հիշեցնենք, որ երեկ բնապահպաններն ահազանգել էին, որ հարստացուցիչ ֆաբրիկայից ներքև՝ ձորի մեջ, կառուցված է փոքր պոչամբար, իսկ Գեղի գետի ջուրը որոշակի հատվածում հոսում է պլաստմասե խողովակների մեջ և անցնում է պոչամբարի կողքով, սակայն խողովակները պայթել են (ամենայն հավանականությամբ՝ գետի վարարման պատճառով), և խողովակների ջուրը լցվում է պոչամբարի մեջ, իսկ պոչամբարից՝ խառնվելով թափոնների հետ, այս պահին թափոնաջրերը գնում-լցվում են Գեղի գետը:

Բնապահպաններն այս մասին ահազանգել են Արտակարգ իրավիճակների նախարարություն՝ տեղյակ պահելով կատարվողի մասին: ԱԻՆ-ի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից iLur.am-ին խոստացան օրվա ընթացքում արձագանքել: 

Նախորդ հոդվածը‘ԵԽԽՎ-ում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները ‘
Հաջորդ հոդվածը‘Գազպրոմը բանակցում է Հայաստանի հետ գազի գնի հնարավոր նվազեցման շուրջ’