‘Ողջ աշխարհի միլիարդատերերի կարողությունը կազմում է $ 6.2 տրիլիոն’

1000

Ֆինանսական ակտիվների հետազոտությամբ, գնահատմամբ և տեղեկատվության հավաքագրմամբ  զբաղվող X-Wealth ընկերության հրապարակած հաշվետվության համաձայն՝ ողջ աշխարհի միլիարդատերերի կարողության հանրագումարը մեկ տարվա ընթացքում աճել է 14 տոկոսով և կազմում է  6,2 տրիլիոն դոլար:

Վերջին մեկ տարվա ընթացքում միլիարդատերերին հաջողվել է մեծացնել իրենց կարողությունը պրոֆեսիոնալ մենեջերների միջոցով, որոնց նրանք վստահել են իրենց ակտիվների կառավարումը՝ այդպիսով խուսափելով եվրագոտու պարտքային ճգնաժամից:

Ըստ X-Wealth ընկերության՝ 30մլն դոլարից ավելի կարողություն ունեցող մարդկանց մեծ մասը բնակվում է Հարավային Ամերիկայում /ավելի քան 60 հազար մարդ /: Երկրորդ տեղում Եվրոպան է, այնուհետև՝ Ասիան: Ցուցակը եզրափակում է Աֆրիկան, որտեղ 30 մլն-ից ավելի կարողություն ունեցող 2,5 հազար մարդ կա:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի ելույթը միջամտության է ենթարկվել’
Հաջորդ հոդվածը‘Բաքվի առևտրի կենտրոններից մեկում լուրջ վթար է տեղի ունեցել’