‘Ոնց որ ժողովուրդն ու ղեկավարությունը տարբեր պետություններ ներկայացնեն’

13361

Քաղաքացի Սաթենիկ Պետրոսյանը ֆեյսբուքում գրում է.

«Մենակ ի՞նձ է թվում, որ էս ժողովրդի դուխն ու էս իշխանության ապիկարությունը իրար հեչ չեն բռնում: 
Ինչի՞ չեք հղվում ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանին, ասեիք` իրենք իրենց հարցերն ինքնուրույն կլուծեն Ադրբեջանի հետ, իրենց դիմեք: Հազիվ մի անգամ ԼՂՀ-ն էր երեւում դրսում, չեմ ջոկում` ո՞նց կարելի էր դա չօգտագործել: 
Դիրքերը հետ չբերած` բանակցել, էն էլ ՀՀ ԶՈւ շտաբի պետը պայմանավորվածություն ձեռք բերի, եւ այդ ամենն առանց Ղարաբաղի՞: 
Սեյրանն էլ մեր բարոյահոգեբանական մթնոլորտից է խոսում: Վա՞տ եք դուք: Բարոյահոգեբանական հաղթանակները վաղուց մեզ համար չեն, պարոն Սեյրան: Ոնց որ ժողովուրդն ու ղեկավարությունը տարբեր պետություններ ներկայացնեն»: 

Նախորդ հոդվածը‘Նալբանդյանը կհանդիպի Լավրովին’
Հաջորդ հոդվածը‘Նոր տվյալներ զոհված զինծառայողների մասին. Թարմացված’