‘Ոչնչացվել է ևս մեկ դիվերսանտ, փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա, և վիրավորվել մի կին’

1936

ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր Ֆեյսբուքյան էջում գրում է.

Այսօր Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցած զորահանդեսի ժամանակ, որը նվիրված էր 4-րդ բանակային կորպուսի հիմնադրման 17-ամյակին, ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը հայտնեց, որ երեկ Քարվաճառի տարածքում հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ հայ զինվորները ոչնչացրել են ևս մեկ դիվերսանտի, սակայն փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա, և վիրավորվել է մի կին:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, հուլիսի 10-ին ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը ձեռնարկել էր հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի հետախուզադիվերսիոն խումբը ժամանակին հայտնաբերվել էր, անդամների մի մասը ձերբակալված էին, մյուսները դիմել էին փախուստի:

Նախորդ հոդվածը‘ՊՆ շտաբի պետի տեղակալը վթարի վայր էր ժամանել O 999 AH 99 ռուսական համարանիշերով (լուսանկար)’
Հաջորդ հոդվածը‘Աջափնյակում եւ Մալաթիայում ջուր չի լինի’