‘«Ոչ թալանին». Երթ Երեւանի փողոցներով (Տեսանյութ)’

1803

Օգոստոսի 1-ին Մատենադարանին հարող հրապարակից մեկնարկել է էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ երթը: Բողոքի ակցիան կազմակերպել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ովքեր նաև Երևանի բնակիչներին կոչ են արել իրենց բողոքն արտահայտել`ակցիայի ընթացքում անջատելով իրենց բնակարանների լույսը:

Ակցիայի մասնակիցները Մաշտոցի պողոտայով շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ`բացականչելով «Ոչ թալանին»: Որպես սակագների բարձրացման դեմ բողոքի նշան` ակցիայի մասնակիցները ձեռքերում պահում են վառվող մոմեր և լամպ խորհրդանշող վառ դեղին փուչիկներ:

Ակցիայի մեկնարկից առաջ ընթերցվել է ուղերձ, որում կոչ է արվում ձևավորել հատուկ հանձնաժողով, որը կուսումնասիրի էներգետիկ ընկերությունների եկամուտները և ծախսերը: Մինչև հետաքննության ավարտը «Ոչ թալանին» նախաձեռնությունը կոչ է անում էլեկտրաէներգիայի սակագները թողնել նախկինի չափով: Իրենց պայմանների կատարման համար ակտիվիստները մինչև սեպտեմբերի առաջին շաբաթը ժամանակ են տվել:

Նախորդ հոդվածը‘Ո՞ւր են գնացել Ֆրենկ Լեմպարդն ու Դավիդ Վիլյան. Այն ամենի, ինչ կարելի է իմանալ նյույորքյան ակումբի մասին’
Հաջորդ հոդվածը‘Եղանակ. Այսօր տեղումներ չեն սպասվում’