‘Ոչ իշխանական ուժերի այսօրվա հանրահավաքը՝ Հրազդանում’

1532

Ինչպես հայտնի է՝ Հայ Ազգային Կոնգրեսը, Բարգավաճ Հայաստանը և Ժառանգությունը, հոկտեմբերի 10-ի համապետական հանրահավաքին ընդառաջ, սկսում են մարզային հանրահավաքների շարքը՝ Հայաստանի 8 քաղաքներում:

Ոչ իշխանական ուժերի երկրորդ մարզային հանրահավաքը կկայանա այսօր՝ Հրազդան քաղաքի Մարզպետարանին կից հրապարակում՝ ժամը 17-ին:

Հանդիպումները կշարունակվեն մինչեւ հոկտեմբերի 8-ը` Սիսիանում, Կապանում, Արարատում, Իջեւանում, Վանաձորում եւ Գյումրիում: Հիշեցնենք, որ առաջին հանրահավաքը կայացել է սեպտեմբերի 26-ին՝ Աբովյանում:

Ոչ իշխանական ուժերի մարզային հանրահավաքների ժամանակացույցը՝ այստեղ:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանին դուր չի եկել հայ ուսանողի դաստիարակությունը. Միջադեպ Կոլումբիայի համալսարանում (Բացառիկ տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Վաղարշով զբաղվելու համար կպայքարեն հոգեբուժության դիսպանսերը և ոստիկանությունը. «ՉԻ»’