‘Ոչ իշխանական ուժերի հանրահավաքը՝ հոկտեմբերի 10-ին (Տեսանյութ)’

4266

Ավարտվել է ԱԺ ոչ իշխանական քառյակի նիստը: Հայտնի է համատեղ հանրահավաքի օրը: Այն կկայանա հոկտեմբերի 10-ին՝ ժամը 18-ին, Ազատության հրապարակում: Այդ մասին քիչ առաջ ԱԺ-ում տեղի ունեցած Քառյակի հերթական հանդիպումից հետո հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Հանրահավաքի օրակարգում լինելու է իշխանություններին ներկայացված 12 պահանջների կատարման արդյունքները եւ դրանց հետ կապված քառյակի դիրքորոշումը, ինչպես նաեւ՝ սահմանադրական փոփոխությունների հետ կապված դիրքորոշումը: Նշենք, որ հանրահավաքին մասնակցելու են Քառյակի երեք ուժերը՝ Հայ ազգային Կոնգրեսը, ԲՀԿ-ն եւ «Ժառանգությունը»: ՀՅԴ-ն չի մասնակցկի հանրահավաքին՝ սահմանադրական բարեփոխումների շուրջ առկա անհամաձայնությունների պատճառով: ՀՅԴ-ն, սակայն, կշարունակի համագործակցությունը Քառյակում՝ մնացած հարցերի շուրջ: 

«Լինենք անկեղծ. դժվար է պատկերացնել, որ այսօրվա թիվ մեկ օրակարգային խնդրի վերաբերյալ հանրահավաքում վերաբերմունք, դիրքորոշում չհայտնվեր: Եւ այդ պատճառով Դաշնակցությունը չի մասնակցի հանրահավաքին», — ասաց Նաիրա Զոհրաբյանը: Այնուհանդերձ, նա խնդրեց «որեւէ ինտրիգ չփնտրել»: «Բազմաթիվ հարցերում Քառյակը միասնական է, միասին կամփոփենք կառավարությանը ներկայացրած 12 կետերի կատարումը եւ մեր գնահատականը: Եռյակի հանրավաքում քառյակի անունից կհնչեցվի մեիսանական գնահատականը»,- նշեց պատգամավորը:

Նաիրա Զորհաբյանը նշեց նաեւ, որ ՀՅԴ-ը չի մասնակցի նաեւ մինչեւ համապետական հանրահավաքը նախատեսված մարզային հանդիպումներին: Նա տեղեկացրեց նաեւ, որ Կոնգրեսի, ԲՀԿ-ի եւ Ժառանգությն անդամներից ձեւավորվել են աշխատանքային խմբեր, որոնք առաջիկա օրերին կկազմեն մարզային այցելությունների ժամանակացույցը: 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ից ուղարկվող ծանրոցները Հայաստան չեն հասնում’
Հաջորդ հոդվածը‘Հոսանքազրկումներ Երևանում եւ այլ մարզերում’