‘«ՈՉ»-ի համատեղ շտաբի հայտարարությունը’

1903

Ինչպես հայտնի է, արդեն մի քանի օր է, ինչ «Արմնյուզ» եւ «Ա1+» հեռուստաընկերություններով ուղիղ հեռարձակվում է «Այո եւ Ոչ» ռեալիթի-շոուն, որն, իբր, մտահղացված է հանրաքվեի քարոզարշավում «Այո»-ի եւ «Ոչ»-ի համատեղ հավասար քարոզչության համար։ Նոյեմբերի 14-ին, Ապարանում, իբր, իր պաշտոնական պարտականությունների բերումով, այդ հաղորդման մեջ է հայտնվում վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Հայտարարելով հանդերձ, թե ինքը քարոզչությամբ չի զբաղվում, նա մասնակցում է այս շոուին եւ նրա շրջանակներում բնակչությանը սոցիալական բազմաթիվ խնդիրների եւ քաղաքացիների խնդրանքների լուծման բազմաթիվ խոստումներ տալիս։ Սրանով վարչապետ Հովիկ Աբրահամյանը չարաշահել է վարչապետի իր պաշտոնական դիրքը՝ հավասարության սկզբունքը հօգուտ «ԱՅՈ»-ի քարոզարշավի խախտելու նպատակով։

«ՈՉ»-ի համատեղ շտաբը դատապարտում է իշխանության կողմից քարոզչության անհավասարության եւ օրինախախտման այս փաստը։ Սա վկայում է մեկ բանի մասին. իշխանությունը բախվում է հասարակության իրական՝ բուռն մերժողական  տրամադրություններին, չափազանց անհանգստացած է օր օրի բյուրեղացող «ՈՉ»-ի մթնոլորտով եւ պատեպատ է խփվում այդ վիճակից ելք գտնելու համար։

«ՈՉ»-ի համատեղ շտաբ

Նախորդ հոդվածը‘Ֆաբրեգասը «Ռեալի» հետ վարած բանակցությունների մասին’
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդուն չի վստահում Բենիտեսին ‘