‘ Ոսկեհատ գյուղի գերազմանատանը հայտնաբերվել է 11 ական’

698

Նոյեմբերի 18-ին, ժամը 18.30-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի գերազմանատանը հայտնաբերվել է ական: Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՃԿԿ օպերատիվ խումբը, ՀՆՓԱԻ կենտրոնի սակրավորները և ՀՀ ՊՆ ԶՈՒ N զ/մ սակրավորների խումբը: Նախկին զորամասի տարածքում՝ բունկերում, հայտնաբերվել է ТМ-62 տիպի հակատանկային, ուսումնական, շարքից դուրս եկած 11 ական: Սակրավորային խմբի ուժերով բունկերից դուրս է բերվել 6 ական, իսկ մնացած 5-ը դուրս է բերվել այսօր առավոտյան: 

Նախորդ հոդվածը‘Դավութօղլուն նշել է Հայաստանի հետ հաշտեցման 3 պայմանները ‘
Հաջորդ հոդվածը‘Վիեննա. Հեռացան առանց մեկնաբանությունների, Սարգսյանն ասաց՝ «նորմալ». Տեսանյութ ‘