‘«Ոսկե գնդակի» թեկնածուների անունները հայտնի կդառնան հոկտեմբերի 30-ին’

447

Հոկտեմբերի 30-ին ՖԻՖԱ-ն կհրապարակի այն 23 ֆուտբոլիստների անունները, որոնք հավակնում են «Ոսկե գնդակին», հաղորդում է El Mundo Deportivo-ն:
Համաշխարհային ֆուտբոլի ամենահեղինակավոր անհատական մրցանակի հաղթողի անունը քվեարկության արդյունքում հայտնի կդառնա 2013 թվականի հունվարի 7-ին՝ Ցյուրիխում: Քվեարկությանը մասնակցելու են ազգային հավաքականների ավագներն ու գլխավոր մարզիչները, ինչպես նաեւ մարզական լրագրողները:
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» հաղթողը վերջին երկու տարում դարձել է «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին:

Նախորդ հոդվածը‘«Միլանում» Ալեգրիին կարող է փոխարինել Սպալետին’
Հաջորդ հոդվածը‘ Ադիբեկյան. Հարցումը սկսում ենք մեր միջոցներով, հետո պատվեր ենք ունենում, եւ էս ծախսերը ինքը փակում ա’