‘«Ոսկե գնդակ». Ովքե՞ր են լավագույն տասնյակում’

998

Թեև հայտնի էր, որ 2014 թվականի լավագույն ֆուտբոլիստի համար նախատեսված «Ոսկե գնդակ» մրցանակը ստանալու է Քրիստիանո Ռոնալդու, Լիոնել Մեսսի, Մանուել Նոյեր եռյակից մեկը, սակայն հավակնորդները 23-ն էին:

«Ոսկե գնդակ 2014» մրցանակը ստանալու հնարավորություն ունեին` Գարեթ Բեյլը («Ռեալ», Ուելս), Կարիմ Բենզեման («Ռեալ», Ֆրանսիա), Դիեգո Կոստան («Չելսի», Իսպանիա), Տիբո Կուրտուան («Չելսի», Բելգիա), Քրիստիանո Ռոնալդուն («Ռեալ», Պորտուգալիա), Անխել դի Մարիան («Մանչեսթեր Յունայթեդ», Արգենտինա), Մարիո Գյոտցեն («Բավարիա», Գերմանիա), Էդեն Ազարը («Չելսի», Բելգիա), Զլատան Իբրահիմովիչը («Պարի Սեն Ժերմեն», Շվեդիա), Անդրես Ինյեստան («Բարսելոնա», Իսպանիա), Թոնի Կրոսը («Ռեալ», Գերմանիա), Ֆիլիպ Լամը («Բավարիա», Գերմանիա), Խավիեր Մասկերանոն («Բարսելոնա», Արգենտինա), Լիոնել Մեսսին («Բարսելոնա», Արգենտինա), Թոմաս Մյուլլերը («Բավարիա», Գերմանիա), Մանուել Նոյերը («Բավարիա», Գերմանիա), Նեյմարը («Բարսելոնա», Բրազիլիա), Պոլ Պոգբան («Յուվենտուս», Ֆրանսիա), Սերխիո Ռամոսը («Ռեալ», Իսպանիա), Արիեն Ռոբենը («Բավարիա», Հոլանդիա), Խամես Ռոդրիգեսը («Ռեալ», Կոլումբիա), Բաստիան Շվայնշտայգերը («Բավարիա», Գերմանիա), Յայա Տուրեն («Մանչեսթեր Սիթի», Կոտ դ՛Իվուար):

ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է, թե քվեարկության արդյունքում այս ֆուտբոլիստները ձայների քանի տոկոսն են ստացել: Լավագույն տասնյակը ներկայացնում ենք ստորև, իսկ ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այս այցելելով http://resources.fifa.com/mm/document/ballon—or/general/02/50/58/59/fboaward_rankingpresslist2014_neutral.pdf  հասցեով (ներկայացված են նաև կանանց և տղամարդկանց ֆուտբոլում լավագույն մարզիչների և լավագույն ֆուտբոլիստուհու քվեարկության արդյունքները):

«Ոսկե գնդակ 2014» քվեարկության արդյունքները

Քրիստիանո Ռոնալդու 37.66%
Լիոնել Մեսսի 15.76%
Մանուել Նոյեր 15.72%
Արյեն Ռոբեն 7.17%
Թոմաս Մյուլլեր 5.42%
Ֆիլի Լամ 2.90%
Նեյմար 2.21%
Խամես Ռոդրիգես 1.47%
Թոնի Կրոս 1.43%
Անխել դի Մարիա 1.29%

ՖԻՖԱ-ն նաև հրապարակել է, թե ինչպես են բաշխվել քվեարկությանը մասնակցածների ձայները: Հիշեցնենք, որ տարվա լավագույն ֆուտբոլիստին և մարզչին ընտրում են ՖԻՖԱ-ի անդամ երկրների ազգային հավաքականների գլխավոր մարզիչները, ավագները և լրագրողները: 

Նախորդ հոդվածը‘Դել Պիեռո. «Եթե գոյություն ունենար իտալական «Ոսկե գնդակ», ապա պետք է ընտրություն կատարեինք Ջանլուիջի Բուֆոնի և Անդրեա Պիրլոյի միջև»’
Հաջորդ հոդվածը‘Մեսսի. «Հոգնել եմ կրկնել` չեմ մտածում «Բարսելոնայից» հեռանալու մասին»’