‘Ոսկու շուկայի Վաղարշ. Լավ եմ անում, վարձակալներին պատժում եմ (տեսանյութ)’

2614

Այսօր կառավարության դիմաց կրկին բողոքի ցույց են անում «Շրջանառության հարկի մասին» օրենքից դժգոհ առեւտրականները: Մինչ ակցիայի մեկնարկը առավոտյան շուտ Երեւանի ոսկու շուկայի անվտանգության աշխատակիցները՝ սեփականատեր Վաղարշ Աբրահամյանի հրահանգով եւ մասնակցությամբ մոտ հինգ-վեց սեղաններ են ջարդել:

«Լավ եմ անում, չեք ենթարկվում օրենքին, դրա համար էլ պատժում եմ ձեզ», — iLur.am_ին ասաց դրանից որոշ ժամանակ անց Հանրապետության հրապարակ եկած Վաղարշը:  Նրա խոսքով, եթե տաղավարների վարձակալները չդադարեցնեն բողոքի ցույցերը, «իրանց տեղերը ուրիշներին է տալու»:

Նշենք, որ օրենքը ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 1-ին, իսկ տաղավարների հարկերի հետ սեփականատերը ընդհանրապես կապ չունի՝ նա միայն տրամադրված տարածքի դիմաց վարձ է վերցնում:  

iLur.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ ոսկու շուկայի վարձակալները խուսափում են տեսախցիկների առաջ ելույթ ունենալ: Ոսկու շուկայում աշխատողների քանակն այս պահին շատ քիչ է:

Մանրամասները՝ տեսանյութում.

 

Նախորդ հոդվածը‘Ոսկու շուկայի տեր Վաղարշը ջարդուփշուր է անում սեղանները (տեսանյութ). «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Էմիլ Բուդաղյանը՝ Լիսկայի նշանակման մասին. Հայաստանի կառավարությունը պետք է փոխել’