‘Ոսկու շուկայի տիրոջ ապօրինի ձեռնարկատիրությունն ու ոստիկանության անգործությունը – Hetq.am’

1346

Երևանի Ոսկու շուկայի հարևանությամբ` Խորենացի փողոցի 1-ին փակուղում, ամիսներ շարունակ ապօրինի վճարովի ավտոկանգառ է շահագործվում, — տեղեկացնում է Hetq.am-ը: Թեև տարածքը հանրային է, սակայն Ոսկու շուկայի սեփականտիրոջ` Վաղարշ Աբրահամյանի դրածո կարգավարները հսկում են կայանող մեքենաներին և վարորդներից գումար գանձում:

«Հետք»-ի հարցմանն ի պատասխան` քաղաքապետարանը տեղեկացրել է, որ «Վաղարշ և որդիներ Կոնցեռն» ՍՊԸ-ի` Խորենացի 24 հասցեում կայանատեղ կազմակերպելու լիցենզիան, որը 2014թ. տրվել է քաղաքապետի 179-Ա որոշմամբ, իսկ 2015թ.` 269-Ա որոշմամբ, չի վերաբերում փակուղու տարածքին: 

«Բարձրացված խնդիրը, հանդիսանում է իրավախախտում, չի կարող կարգավորվել Երևանի քաղաքապետարանի գործառույթների շրջանակներում, որի պատճառով, ոչ միայն խնդրո առարկա ճանապարհահատվածում, այլ նաև մայրաքաղաքի այլ վայրերում նման իրավախախ­տում­ների կանխարգելման և համապատասխան պատժամիջոցների կիրառման նպատակով միջնորդու­թյուն­ներ են ուղարկվել և պարբերաբար ուղարկվում ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։

Բարձրացված հարցի առնչությամբ համապատասխան միջնորդություն է ուղարկվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությանը»,- փետրվարի 18-ին տեղեկացրել է քաղաքապետարանը:

Սակայն մինչ օրս տարածքը շարունակում են հսկել եւ կայանողներից գումար գանձել Վաղարշ Աբրահամյանի աշխատողները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Նախորդ հոդվածը‘Ռամոս. «Դժվար է Ռոնալդու լինել»’
Հաջորդ հոդվածը‘Փորձաքննությունը հաստատել է. Ավետիսյաններն սպանվել են Պերմյակովի ինքնաձիգից’