‘Ոստիկանական վարկած Կոնգրեսի անդամի ծեծի առիթով. Վիճաբանություն ‘

1931

Քիչ առաջ ոստիկանությունը «Վիճաբանություն Հրազդանում» վերնագրով հաղորդագրություն է տարածել այսպիսի բովանդակությամբ.

«Դեկտեմբերի 12-ին, ժամը 19.30-ի սահմաններում, ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան  թաղամասի շենքերից մեկի բակում ծեծի է ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը:

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ կարճ ժամանակում պարզվել է  կասկածյալների ինքնությունը` Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի բնակիչներ Պարգև և Ռոման Մանուկյաններ:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ Պողոսյանները ներկայացել են ոստիկանության Հրազդանի բաժին և խոստովանել, որ Աշոտ Փիլիպոսյանի հետ իրենք են վիճաբանել միմյանց  անձնական վիրավորանք  հասցնելու պատճառով:

Կատարվում է քննություն»:

Ինչպես տեսնում ենք, դեպքից ժամեր անց Ոստիկանությունը ակնհայտ քաղաքական հարձակմանը փորձում է անձնական-կենցաղային աստառ տալ: 

Նախորդ հոդվածը‘Օռլիից մեկ մլն եվրոյի համակարգիչներ են գողացել’
Հաջորդ հոդվածը‘Նոր մանրամասներ Աշոտ Փիլիպոսյանի դեմ հարձակման մասին’