‘Ոստիկանապետի հրահանգով սկսած Անի Գևորգյանի գործով քննությունը կասեցվել է’

1113

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հատուկ քննչական ծառայությունում «Չորրորդ իշխանություն» օրաթերթի լրագրող Անի Գևորգյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 164-րդ և 309-րդ հոդվածների 2-րդ մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Քիչ առաջ Անի Գեւորգյանը iLur.am-ին հայտնեց, որ սույն քրեական գործի պատճառով Ներքին վարչությունը կանգնեցրել է քննությունը: Նշենք նաեւ, որ ծառայողական քննությունը նշանակվել էր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից:

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին ոստիկանությունը բերման էր ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների, ինչպես նաև Կոնգրեսի Վարչության անդամ Արեգ Գևորգյանին, ՀԱԿ գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանին և երկու լրագրողների` Սարգիս Գևորգյան (iLur.am), Անի Գևորգյան («ՉԻ»): Մինչ ոստիկանության ժամանելը՝ երիտասարդների իրազեկման ակցիան խոչընդոտել են քաղաքացիական համազգեստով ՀՀԿ երիտթեւի անդամները, ովքեր արհեստականորեն ստեղծել են քաշքշուկ և փորձել խլել թռուցիկները:

Նախորդ հոդվածը‘ՌԴ-ն մտադիր է պետական սահմանների պահպանության շուրջ համաձայնագիր կնքել ԱՊՀ երկրների հետ’
Հաջորդ հոդվածը‘Սեյրան Օհանյանն անսպասելի ստուգում է կատարել ԶՈՒ զորամասերից մեկում’