‘Ոստիկանը պարտքի պատճառով սպառնացել է սպանել քաղաքացուն. Քրգործ ՀՔԾ-ում’

1009

Քաղաքացի Գերասիմ Ն.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և 137-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, հայտնում է ՀՔԾ կայքը:

Քաղաքացի Գերասիմ Ն.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի դեկտեմբերի 26-ին` ժամը 09:45-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Հրազդանի էներգետիկ համակարգի պահպանության բաժանմունքի ոստիկանը գումարային պարտքի կապակցությամբ վիճաբանել է իր հետ, որի ընթացքում ձեռքով հարվածներ է հասցրել իրեն:

Գերասիմ Ն.-ն հաղորդում է տվել նաև այն մասին, որ նույն օրը` դեպքից քիչ ավելի ուշ, ոստիկանության աշխատակիցը եկել է իր առևտրի կրպակ և ատրճանակով սպառնացել է, որ կսպանի իրեն:

Կատարվում է նախաքննություն:

Նախորդ հոդվածը‘Գյումրիի բողոքի ցույցի առանձին մասնակիցների նկատմամբ քրգործեր են հարուցվել’
Հաջորդ հոդվածը‘Արման Հարությունյանը հետմահու պարգեվատրվել է մարտական ծառայության մեդալով’