‘Ոստիկանը վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկա. վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է’

1839

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ՝ հունիսի 13-ին, ժամը 20:00-ի սահմաններում, ՎԱԶ 21015 մակնիշի 35 VL 609 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ոսկետափ-Վեդի ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրի Վանաշեն գյուղի վարչական տարածքում նշված ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Վանաշեն գյուղի բնակիչ 12-ամյա Աննա Հովհաննեսյանին:

Վրաերթի հետևանքով Ա. Հովհաննեսյանը Վեդու հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Աղբյուրի համաձայն՝ վրաերթ կատարողը եղել է ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր ոստիկանության ավագ լեյտենանտ 30-ամյա Արտակ Աշոտի Բարսեղյանը: 

Նախորդ հոդվածը‘Խոշոր ավտովթար Մարգարյան-Ֆուչիկ խաչմերուկում. կա զոհ’
Հաջորդ հոդվածը‘Չիլի-Ավստրալիա՝ 3:1’