‘Ոստիկանին համբուրած ցուցարարուհուն Իտալիայում սեռական ոտնձգության մեղադրանք է ներկայացվել’

1039

Բողոքի ցույցերին մասնակցող իտալացի ուսանողուհուն ոստիկանական սպեցնազի աշխատակցի նկատմամբ սեռական ոտնձգության մեղադրանք է ներկայացվել, հաղորդել են իտալական ԶԼՄ-ները:

Դեռևս նախորդ ամիս  տեղի ունեցած ցույցերից հետո համացանցում մի լուսանկար հայտնվեց, որտեղ երևում է, թե ինչպես է աղջիկը համբուրում ոստիկանի սաղավարտը: Լուսանկարն արագորեն տարածվեց սոցիալական ցանցերում՝ դառնալով երկրում խաղաղ ցույցերի խորհրդանիշը: Սակայն Իտալիայի ոստիկանության արհմիությունը հայցադիմում է ներկայացրել 20-ամյա աղջկա դեմ՝ «պաշտոնատար անձի նկատմամբ սեռական հարձակում գործելու և նրան վիրավորելու» մեղադրանքով: «Ա՛յ, եթե ոստիկանը նրան համբուրեր, իսկական Երրորդ համաշխարհային պատերազմ կսկսվեր: Իսկ եթե նրա հետույքին շփփացնե՞ր, կկատաղեր, չէ՞: Եթե նա այդպես է վարվում պաշտոնատար անձի հետ, վերջինիս՝ ծառայողական պարտականությունները կատարելիս, արդյոք կարելի՞ է դրա վրա աչք փակել,- ասել է արհմիության ղեկավար Ֆրանկո Մաքարին ու հավելել:- Ինքնին՝ համբույրը վատ բան չէ: Սակայն այս դեպքում այն պետք է համարել որպես անհարգալից վերաբերմունք ոստիկանի նկատմամբ»:

«Տուժողն» ինքը՝ ոստիկանության աշխատակից Սալվատորե Պիչոնեն, պատմել է, որ  աշխատել է չարձագանքել աղջկա գործողություններին: «Երբ ես համազգեստ եմ կրում, ներկայացնում են ոստիկանության ողջ ինստիտուտը և պարտավոր եմ չարձագանքել սադրանքներին», ըստ Interfax-ի՝ ասել է Պիչոնեն:

 

Նախորդ հոդվածը‘Մայդանում Մոսկվայից նորությունների են սպասում’
Հաջորդ հոդվածը‘Սնոուդենը քաղաքական ապաստան է խնդրել Բրազիլիայից’