‘Ոստիկանին մեղադրանք է առաջադրվել՝ իր մորը պաշտպանելու համար’

902

ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Կենտրոնի պահպանության բաժնի ոստիկան Կարեն Պետրոսյանին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշնորով` այն բանի համար, որ նա Երևան քաղաքի «Անգլիական» կոչվող այգում խաղալիքների մանրածախ առևտրով զբաղվող իր մորից գումարներ պահանջելու հարցի շուրջ վիճաբանության և ծեծկռտուքի մեջ է մտել քաղաքացի Գ. Մ.-ի հետ, որի ընթացքում դանակով երկու անգամ հարվածել է վերջինիս որովայնին և կրծքավանդակին` դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Կարեն Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:

Նախորդ հոդվածը‘Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 55 տարեկան’
Հաջորդ հոդվածը‘Մարինե Պետրոսյան. Կա երկու տարբերակ, ես ընտրում եմ առաջինը ‘