‘Ոստիկանին մեղադրանք է առաջադրվել դանակով քաղաքացուն երկու անգամ հարվածելու համար’

849

Հայաստանի ոստիկանության ՊՊԳՎ Կենտրոնի պահպանության բաժնի ոստիկան Կարեն Պետրոսյանին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` այն բանի համար, որ նա Երևան քաղաքի «Անգլիական» կոչվող այգում խաղալիքների մանրածախ առևտրով զբաղվող իր մորից գումարներ պահանջելու հարցի շուրջ վիճաբանության և ծեծկռտուքի մեջ է մտել քաղաքացի Գ. Մ.-ի հետ, որի ընթացքում դանակով երկու անգամ հարվածել է վերջինիս որովայնին և կրծքավանդակին` դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Կարեն Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

ՀՔԾ կայքը հայտնում է, որ նախաքննությունը շարունակվում է:

Նախորդ հոդվածը‘Նախկինում 7 անգամ դատապարտված տղամարդու մոտ կրկին լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանում կալանավորվել են Հայաստանի և Իրանի օգտին «աշխատող» հերթական «լրտեսներ»’