‘Ոստիկանի էրոտիկ լուսանկարները մեծ աղմուկ են բարձրացրել Տեխասում’

1328

Տեխասի Հյուստոն քաղաքի ոստիկանության սպաներից մեկի ինտերնետ-ակտիվությունը մեծ աղմուկ է բարձրացրել ողջ նահանգում:

42-ամյա Սթեյսի Սուրոն Facebook-ի էջում առաջարկել է այցելել ամերիկյան մոդելային կայքերից մեկը և գնահատել իր լուսանկարները, գրում է The New York Daily News լրատվական կայքը:

Առաջին հայացքից պարզունակ թվացող այս պատմության մեջ արտասովոր ոչինչ չէր լինի, եթե իրեն Տեզորո (իսպաներեն «գանձ» բառից) անվանած ոստիկանության սերժանտ Սուրոն 100-ից ավելի լուսանկարներում կիսամերկ կամ բոլորովին մերկ վիճակում սադոմազոխիստական ակնարկներով էրոտիկ բնույթի դիրքեր ընդունած չլիներ:

Լրագրողներին հաջողվել է պարզել, որ սերժանտի վիճահարույց հոբբին բացահայտելուց հետո քաղաքային ոստիկանության ղեկավարությունը ծառայողական հետաքննություն է սկսել՝ ժամանակավորապես կասեցնելով Սթեյսիի լիազորությունները:

«Ոստիկանության աշխատակիցները չպետք է այնպիսի գործունեություն ծավալեն, որը անօրինական բնույթ կկրի կամ անարգանքի կարժանացնի ողջ բաժինը»,- պարզաբանել են Հյուստոն քաղաքի ոստիկանությունից:

Նախորդ հոդվածը‘ ՀՔԱ Վանաձորի գրասենյակ. Վանաձոր քաղաքում համատարած խուզարկություններ են իրականացվել’
Հաջորդ հոդվածը‘Իրանը խլացնում է «Ազատության» և «Ամերիկայի ձայնի» ծրագրերը’