‘Ոստիկանները առեւանգել են չորս ակտիվիստների’

1786

Քիչ առաջ Ռուզաննա Գրիգորյանը «Վճարում ենք 100 դրամ» խմբում ահազանգել է, որ քաղաքապետարանի մոտից ոստիկանները առեւանգել են 4 ակտիվիստների:

«Այսօր մի խումբ նախաձեռնել էր քաղաքապետարանի դիմաց, որպես վճարովի կանգառների դեմ ուղղված գործողություն, կարմիր գծեր փչել: Ակցիայի բարեհաջող ավարտից հետո, առանց որևէ բացատրության և հիմնավորման, ոստիկանները առևանգել են Վահե Գևորգյանին: Նա այժմ գտնվում է ոստիկանության բաժանմունքում: Հիմա ակտիվիստները փակել են փողոցի մի մասը և պահանջում են ներկայացնել Վահեին տանելու օրինական հիմքերը: Ով կարող է՝ թող շտապ իջնի քաղաքապետարանի մոտ»:

Նշվում է, որ բացի Գեւորգյանից, ոստիկանները տարել են նաեւ քաղաքացիներ Սեւակ Մամյանին, Վահագն Մինասյանին եւ Գոռ Առաքելյանին:

 

Նախորդ հոդվածը‘«Բան չկա, կգնա, կնստի մի քանի տարի ու կգա»’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանությունը հետ է ուղարկել ոչ ավանդական սեռական հարաբերություններին վերաբերող նախագիծը ‘