‘Ոստիկանները բերման են ենթարկել Տիգրան Խզմալյանին’

1178

Կոմիտասի 5 հասցեի բնակիչները այս պահին փակել են փողոցը, կանգնեցրել երթևեկությունը: Քիչ առաջ այստեղից ոստիկանություն բերման ենթարկեցին Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանին, որ մտել էր շինհրապարակ՝ խոչընդոտելու աշխատանքները: Նրա նկատմամբ բռնություններ են կիրառել ոստիկանները եւ բռնի ուժով նստեցրել մեքենան: Այս մասին հաղորդում է aravot.am-ը:

Խզմալյանի առողջական վիճակը մի պահ վատացել է եւ նա ընկել է գետնին, բայց ոստիկանները քաշքշելով նրան տեղափոխեցին ոստիկանություն: Այստեղ են Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներ, կարմիրբերետավորներ:

Աղբյուրի տեղեկացմամբ, ոստիկանները հարվածում և հայհոյում էին  շինարարությունը կասեցնող քաղաքացիներին: 

Նախորդ հոդվածը‘Կոմիտաս 5-ում ոստիկանությունը բռնություն է կիրառում բողոքող բնակիչների դեմ’
Հաջորդ հոդվածը‘«Էյր Արմենիան» հետաձգել է Մոսկվայի չվերթները’