‘Ոստիկանները բժշկին ծեծել են, հետո կալանավորել. ԳԱԼԱ ‘

1295

Թիվ մեկ պոլիկլինիկայի` Գյումրիում ճանաչված վաստակաշատ բժիշկ գինեկոլոգ Ֆուրման Մադոյանի որդուն՝ Վահանգն Մադոյանին, ով եւս գինեկոլոգ է եւ աշխատում է Գյումրու մանկական ավստրիական հիվանդանոցի նորաբաց ծննդաբերական բաժանմունքում, օրերս կալանավորել են եւ տեղափոխել «Արթիկ» ՔԿՀ: ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, պատճառն այն է, որ բժիշկը չի ենթարկվել ոստիկանության աշխատակիցների հրահանգներին: Նրա նկատմամբ հարուցվել է քր. Գործ՝ ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի առաջին մասին հատկանիշներով:

Ինչպես փոխանցեցին բժշկի գործընկերները, նրանք պատրաստվում են բողոքի ցույցի, քանի որ գտնում են, որ «Հիպոկրատի երդում տված մարդու գլխին ուղղակի գործ են սարքել»:

«Ոչ միայն կալանավորել են, այլ ծեծել ու հետո են կալանավորել, ու գիտե՞ք ինչու… բժիշկը ցանկացել է իրենց տան դիմացի փողոցից մեքենան բերել ու կայանել իր սեփական ավտոտնակում: Սակայն մի մեքենա՝ մեջը երկու հոգի, իրեն կանգնեցրել են ու ասել, որ խախտում է թույլ տվել: Մեջը եղել են սովորական մեզ նման մարդիկ, սակայն պարզվում է՝ նրանք Գյումրու ոստիկանության բաժնի աշխատողներ են եղել: Դա եղել է գիշերը 10:30-ից հետո: Սրանք հիմա պնդում են, որ վկայական են ցույց տվել, բայց նման բան չի եղել ու բացի այդ, գիշերը ի՞նչ վկայական պիտի լիներ, որ տեսանելի լիներ: Տեղի է ունեցել լեզվակռիվ, որից հետո քաշքշուկ ու ծեծկռտուք, ծեծել են բժշկին ու հետո հոդված դրել վրան»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմեցին Վ. Մադոյանի գործընկերները:

Մանրամասներն՝ այստեղ

Նախորդ հոդվածը‘Էրեբունիում վաղը ջուր չի լինի’
Հաջորդ հոդվածը‘Հրաչյա Հարությունյանի փաստաբանը կանացի խալաթի համար դատի է տվել քննիչին ‘