‘Ոստիկանները բռնություն են գործադրել կալանավորի նկատմամբ’

827

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արմեն Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ըստ կալանավոր Արմեն Գ.-ի հաղորդման` 2013 թվականի դեկտեմբերին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի բաժնում ոստիկանները տեղեկություններ կորզելու նպատակով բռնություն են գործադրել իր նկատմամբ` ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել մարմնի տարբեր հատվածներին` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Կատարվում է նախաքննություն:

Նախորդ հոդվածը‘Հալեպում ռմբակոծության զոհ է դարձել ավելի քան 30 մարդ’
Հաջորդ հոդվածը‘Մայդանա ազգանունով մրցավարը կսպասարկի Ռուսաստանի հավաքականի խաղը’