‘Ոստիկանները բռնություն են գործադրել բերման ենթարկված աղջկա նկատմամբ’

2544

Քիչ առաջ iLur.am-ը զրուցեց Արաբկիրի ոստիկանություն բերման ենթարկված ակտիվիստ Հասմիկ Գրիգորյանի հետ, ով  հայտնեց, որ ճանապարհին ոստիկաններից մեկը իր հանդեպ բռնություն է գործադրել և փորձել «ձեռք գցել»:  Ավելին՝ բերման ենթարկելու հրամանը տվել է փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը՝ բղավելով «իրա թևերը ոլորե՛ք, տարե՛ք սրան», որից հետո մոտ 15 ոստիկաններ Հասմիկին գցել են ավտոմեքենան: 

Հիշեցնենք, որ վաղ առավոտից Երևանում բողոքի ակցիաներ են տեղի ունենում` կապված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի, ինչպես նաև Մաքսային միությանը երկրի անդամակցման վերաբերյալ փաստաթղթերի հնարավոր ստորագրման հետ: Ակցիայի ընթացքում ոստիկանները բերման են ենթարկել ավելի քան 50 քաղաքացու: 

Նախորդ հոդվածը‘Ոստիկանները հետապնդում էին ակտիվիստին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Օրվա կադր 2. Սերժ Սարգսյանը չի հավատում իր աչքերին’