‘Ոստիկանները թույլ չտվեցին ՍԴ-ի դիմաց բողոքի ակցիա անցկացնել (տեսանյութ, ֆոտոշարք)’

1387

«Պահանջում ենք վավերացնել հայ ժողովրդի հաղթանակը» պաստառով և եռագույն դրոշներով այսօր մոտ երկու տասնյակի հասնող երիտասարդներ Սահմանադրական դատարանի դիմաց բողոքի ակցիա էին փորձում իրականացնել։

Նրանց ակցիան, սակայն, կասեցվեց ոստիկանության կողմից:

Երիտասարդները այս պահին մի անկյունում հավաքված փորձում են լսելի դարձնել իրենց ձայնը:

Երիտասարդների խոսքերով՝ Սահմանադրական Դատարանը գոնե մեկ անգամ պետք է սահմանադրական արդար վճիռ կայացնի:

«Ա1+»-ը փորձել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ ճշտել, թե ինչու են արգելում երիտասարդներին մոտենալ ՍԴ-ին` նա պատասխանեց, որ նոր է սկսում աշխատանքային շաբաթը և պատերի տակ կանգնելով ակցիայի մասնակիցները միայն կխանգարեն ներսում իրականացվող աշխատանքներին:

Երիտասարդնեը շարունակում են կանգնած մնալ ՍԴ-ի մոտ, իսկ երկրի գերագույն դատական մարմինը շարունակում է լսել Նախագահի երկու թեկնածուների դիմումը ԿԸՀ որոշման դեմ, որով նախագահ է ճանաչվել Սերժ Սարգսյանը։

Նախորդ հոդվածը‘«Սպարտակի» բժիշկը Մովսիսյանի վրա երազ էր տեսել’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը հույս ունի, որ Րաֆֆի Հովհաննիսյանը սթափ գիտակցում է երկխոսության դե-ֆակտո մերժման ճանապարհի վտանգները’