‘Ոստիկանները ծեծի են ենթարկել 17-ամյա աղջիկների’

8189

«Երբ մենք պատրաստվում էինք հեռանալ տարածքից, ոստիկանները հարձակվեցին մեզ վրա եւ ծեծելով տարան դեպի ոստիկանական ավտոմեքենան»: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում նշեց բերման ենթարկված ակտիվիստ Աստղիկ Աղեկյանը: Նա նշեց, որ ոստիկանության աշխատակիցները հարձակվել են իր 17-ամյա դստեր վրա եւ մահակով հարվածել նրա մեջքին, որից հետո աղջկա ինքնազգացողությունը վատացել է:

Մեր զրուցակիցը նշեց նաեւ, որ ոստիկանները հաշվի չէին առնում ոչ մի բան. նրանք դաժանաբար ծեծում-ջարդում էին տարածքում գտնվող բոլոր քաղաքացիներին: Աստղիկ Աղեկյանը հայտնեց, որ ոստիկանները հարձակվել են նաեւ  17-ամյա Մերի Համզյանի վրա, ով փորձել է փախչել դեպի Մաշտոցի պուրակ, սակայն ոստիկանները հետեւել են նրան եւ ծեծի ենթարկել Մաշտոցի պուրակում, ինչից հետո ուղղակի հեռացել են:

Նշենք, որ Աստղիկ Աղեկյանի 17-ամյա դստեր վիճակը այժմ կայուն ծանր է: Թե՛ Աստղիկ Աղեկյանը, թե՛ նրա դուստրն այժմ գտնվում են հիվանդանոցում: 

Նախորդ հոդվածը‘Ուղիղ եթեր ոստիկանության բաժանմունքից’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսի պատգամավորները Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքում են ‘