‘Ոստիկանները հաղորդում են ստացել Մեսսիի և Սուարեսի ավտոմեքենաներում ռումբի առկայության մասին’

950

Բարսելոնայի ոստիկանները հաղորդագրություն են ստացել կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Լիոնել Մեսսիի և Լուիս Սուարեսի ավտոմեքենաներում ռումբի առկայության վերաբերյալ, հայտնում է Mundo Deportivo-ն:

Ֆուտբոլիստների մեքենաները կայանված են եղել Բարսելոնայի «Էլ-Պրատ» օդանավակայանի կայանատեղիում: Օդանավակայանից Սուարեսն ու Մեսսին օրեր առաջ մեկնել են Իբիցա՝ անցկացնելու հանգստյան վերջին օրերը:

Ոստիկանները մեքենաներում ռումբ չեն հայտնաբերել: Այժմ աշխատանքներ են տարվում կեղծ հաղորդագրությունը տարածողներին հայտնաբերելու ուղղությամբ:

Նախորդ հոդվածը‘Վաշինգտոն․ Խաչանովը պարտվեց Ցոնգային’
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյոն կարող է գլխավորել «Վալենսիան»’