‘Ոստիկանները պատռել են «Հակահարված» art խմբի կողմից փակցված նկարները (լրացված, տեսանյութ)’

1494

Այսօր առավոտյան «ՀԺ» օրաթերթի խմբագրության տարածքում, երբ «Հակահարված» art խմբի տղաները փակցնում էին իրենց հերթական street art-ի նկարները, նրանց են մոտեցել մի քանի ոստիկաններ՝ մոտավորապես 10-15 հոգի, և զգուշացրել են, որ այդտեղ  նկար չփակցնեն: Տղաները  հեռացել են այդ վայրից և նկարները փակցրել են իրենց սեփական մեքենայի վրա: Սակայն ոստիկանները մոտեցել են մեքենային, և նրանցից մեկն անմիջապես պատռել է մեքենայի վրա փակցված նկարն ու  միանգամից փախել է, իսկ մյուս ոստիկանները մնացել են տարածքում: Այդ մասին iLur.am-ի հետ զրույցում պատմեց «Հակահարված» art խմբի անդամ Արտակ Գևորգյանը:

Նրա խոսքով՝ ոստիկանները կատարել են օրենքի մի շարք խախտումներ, մասնավորապես՝ չեն ներկայացել և սեփականություն համարվող ավտոմեքենայի վրայից պոկել են նկարները՝ խախտելով սեփականության անձեռնմխելիության իրավունքը:

 

Նախորդ հոդվածը‘«Ժառանգության» խոսնակը պարզաբանում է, թե ինչու է Րաֆֆի Հովհաննիսյանի բուկլետի վրա Սերժ Սարգսյանի նկարը’
Հաջորդ հոդվածը‘Մոլդովայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել՝ որսի ժամանակ սպանության պատճառով’