‘Ոստիկանները պատռեցին «Քո ժամանակն անցել է» գրությամբ պաստառը’

1645

«Առաջին հայկական ճակատ» ֆուտբոլի երկրպագուներն այսօր երթով Արամ Խաչատրյանի արձանի մոտից շարժվեցին դեպի Ֆուտբոլի ֆեդերացիա: Նրանք պահանջում են ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը: Հայտնում է մեր թղթակիցը:

Նշենք, որ քիչ առաջ բախում է տեղի ունեցել ոստիկանների եւ երկրպագուների միջեւ: Վերջիններս փորձում էին ֆեդերացիայի դարպասին փակցնել «Քո ժամանակն անցել է» գրությամբ պաստառ, սակայն ոստիկանները բախումների ընթացքում պատռեցին պաստառը:

Այժմ ակտիվիստները գտնվում են Ֆեդերացիայի դիմաց:

Նախորդ հոդվածը‘Կործանված ռուսական ռազմաօդանավի երկու օդաչուները սպանվել են. SkyNews’
Հաջորդ հոդվածը‘ ՖԱՖ-Ը 2-րդ երթը անցկացրեց դեպի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա(տեսանյութ)’