‘Ոստիկանները տարան ցուցարարների վրանը (լուսանկարներ)’

1122

Քիչ առաջ Երեւանի քաղաքապետարանի մոտ բախում տեղի ունեցավ հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ պայքարող ցուցարարների եւ ոստիկանության միջեւ: Արդեն տեղեկացրել ենք, որ ցուցարարները փորձում էին վրան տեղադրել քաղաքապետարանի դիմաց նստացույց անող ակտիվիստենր համար:

Ցուցարարները, սակայն, չհասցրին անգամ վրանը գետնին դնել. ոստիկանները առեւանգեցին այն եւ տեղափոխեցին  ոստիկանական մեքենա: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ ոստիկանները «փորձում են կանխարգելել ապօրինի գործողությունները»: Նա ասաց, որ դեռ չի պատրաստվում վերադարձնել վրանը:  «Անհոգ եղեք, ձեր վրանի համար ամենաապահով տեղը ոստիկանությունն է, ոչ մի բան չի պակասի, դեռ մի բան էլ կավելանա», — ասաց Օսիպյանն ի պատասխան դիտարկման, որ վրանը ուրիշի սեփականություն է:

 

 

Նախորդ հոդվածը‘Ցուցարարները փորձում են քաղաքապետարանի դիմաց վրան տեղադրել. Ոստիկանները առեւանգել են ցուցարարներից մեկին’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը ՀԴՄ հանրային հսկողության նոր մեխանիզմներ է ներդնում’