‘Ոստիկանները քաղաքացուն պահել են հյուրանոցի պահակակետում’

916

ՀՔԾ-ից տեղեկացնում են, որ «Վալեմ» հյուրանոցային համալիրի աշխատակից Միքայել Ս.-ն հաղորդում է տվել ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում այն մասին, որ 2014թ. փետրվարի 26-ին համալիր այցելած և VIP սենյակը զբաղեցրած չորս երիտասարդներից երեքը հեռացել են, իսկ չորրորդը մնալով հյուրանոցում խոստացել է փակել մատուցված ծառայությունների վճարը, սակայն լուսաբացին խաբեությամբ հեռացել է հյուրանոցից: 

Մարտի 24-ին, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրեսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Խաբեությամբ հյուրանոցից հեռացած Ալքեսանդր Պ.-ն, հուլիսի 5-ին, բերման ենթարկվելով Մալաթիայի քննչական բաժին, խոստովանել է, որ փետրվարի 26-ին իր երեք ընկերներին հրավիրել է «Վալեմ» հյուրանոցային համալիր: Հաշիվը պահանջելիս, երբ պարզել է, որ իր մոտ եղած գումարը չի բավարարում` ճանապարհել է ընկերներին: Հետագա վիճաբանություններից խուսափելու համար զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ իր գումարը չի բավականացնում հյուրանոցի հաշիվը փակելու համար: Խնդրել է ուղարկել ոստիկաններ` նրանց ներկայությամբ պարտավորագիր գրելու համար: Հյուրանոց ժամանած ոստիկանները իրեն աջակցելու փոխարեն` իր կամքին հակառակ իրեն պահել են հյուրանոցի պահակակետում, որտեղից նա առավոտյան դիմել է փախուստի:

Հուլիսի 10-ին, քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ, նույն օրը քրեական գործերի նյութերով հարուցվել է նոր քրեական գործ պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ` ՀՀ քրեական օրեսգրքի 308-րդ հոդվածի1-ին մասով:

 

Նախորդ հոդվածը‘Էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացավ 10%-ով. «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը այսօր երթ կանցկացնի’
Հաջորդ հոդվածը‘Սոցիալական վճարից հրաժարվելու դիմումի ձևը պատրաստ կլինի օգոստոսի 15-ից ‘