‘Ոստիկանների կուտակումներ` ընտրատեղամասում’

1211

07/14 տեղամասում` 80 նախակրթարան, Հաղթանակ փ., ինչ-որ մեկը փորձել է դուրս հրավիրել կին դիտորդին եւ ինչ-որ հարցեր պարզել վերջինիս հետ՝ այն բանից հետո, երբ վերջինս մի քանի անգամ դիտողություններ է արել հանձնաժողովի նախագահին այն մասին, որ վստահված անձինք չեն գրանցվում գրանցամատյանում: Դիտորդը չի թողել տեղամասը եւ մնում է տեղում:

07/15 տեղամասում` գյուղխորհրդի շենք, Հաղթանակ փ., անընդհատ ավտոբուսներով ընտրողների են տանում-բերում, հիմնականում տարեց կանանց եւ տղամարդկանց, որոնք դժվարությամբ են տեղաշարժվում: Տեղամասի ներսում սաստիկ կուտակումներ են, 15 ընտրողից շատ ավելի մարդ կա քվեասենյակում, տարեցներին բերողները ուղեկցում են քվեախցեր եւ օգնում են քվեարկել: Հանձնաժողովի նախագահը կամ չի կարողանում, կամ չի ուզում օրենքով սահմանված կարգն ապահովել տեղամասում:

13/12 տեղամասի դիմաց ոստիկանների կուտակումներ են: (17 դպրոց, Սասունցի Դավիթ փ.,): Ոստիկաններն անարգել ելումուտ են անում ընտրական տեղամաս եւ ուղղորդում են ընտրողներին: Հանձնաժողովի նախագահը բանավոր կերպով նկատողություն է անում ոստիկաններին, սակայն հրաժարվում է արձանագրություն կազմել. այս մասին տեղեկանում ենք «Թրանսփարենսի ինթերնեշնլի» կայքից:

Yerkir.am

Նախորդ հոդվածը’10/1-ում լույս չկա. մոմի լույսի տակ մարդ են թողնում ներս’
Հաջորդ հոդվածը‘Հրել են լրագրողին’