‘Ոստիկանների նկատմամբ քրգործ է հարուցվել ‘

1234

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2012թ-ի սեպտեմբերի 10-ին հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի վարչության եւ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ հերթապահություն իրականացնող առանձին ոստիկանների՝ իրենց ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ՝ 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այս մասին iLur.am-ին հայտնում են ոստիկանությունից:

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի վարչության և ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ հերթապահություն իրականացնող առանձին ոստիկաններն իրենց ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք են դրսևորել, այն է՝ 2012թ-ի օգոստոսի 12-ին՝ ժամը 0441-ի սահմաններում, ստացված հաղորդումը պատշաճ չեն հաշվառել եւ օպերատիվ չեն արձագանքել, ինչի արդյունքում չի կանխվել ու մինչև օրս չի բացահայտվել Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 30 շենքի 6-րդ բնակարանի բնակիչ Լուսինե Ղազարյանի սպանությունը:

Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ գործողություններ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին Կոմիտաս փողոցի բնակարաններից մեկում խեղդամահ արված կնոջ են գտել: Ոստիկանությունը պարզել է մահացածի ինքնությունը: Նա 44-ամյա Լուսինե Ղազարյանն է, ով ուսուցչուհի էր աշխատում Արաբկիր վարչական շրջանի դպրոցներից մեկում:

Նախորդ հոդվածը‘Խոշոր ավիավթար Ռուսաստանում’
Հաջորդ հոդվածը‘Կարաչիի հրդեհը մարված է: Զոհերի թիվը հասել է 110-ի’