‘Ոստիկանության անտրամաբանական գնումները. Մամուլ’

1926

Մամուլն այսօր անդրադառնում է Ոստիկանության կողմից կատարած անտրամաբանական գնումներին:

«ՉԻ»-ն գրում է. Հավանաբար, տեսած կլինեք՝ հանրահավաքների ու բողոքի ցույցերի ժամանակ լուսանկարչական սարքերով կամ փոքր տեսախցիկներով «զինված» ոստիկանների, որոնք նկարահանում են մարդկանց: Եվ հիմա ոստիկանությունը որոշել է նրանց թիվը ավելի շատացնել։ Վերջերս ոստիկանությունը 4 հատ փոքր տեսախցիկ է գնել՝ այդ նպատակով ՀՀ պետական բյուջեից ծախսելով մոտ 1 մլն դրամ: Իսկ այդ սարքերը պետք է բավարարեն տեխնիկական հետևյալ չափանիշներր. «Խցիկի կարկասը նախատեսված է պատրաստել մետաղապլաստե պրոֆիլից, որի հաստությունր 4սմ է, երկաթը՝ 1.2մմ: Ասել է թե՝ ոստիկանները հոգացել են, որպեսզի այս խցիկներն առավելագույնս ամուր լինեն։

«ՀԺ»-ն գրում է. ՀՀ ոստիկանությունը 5 միլիոն 766 հազար դրամի չափով համազգեստ է պատվիրել մի ընկերության, որը ավելի քան մեկ տարի առաջ լուծարվել է: էլեկտրոնային կառավարման կայքից տեղեկանում ենք, որ դեկտեմբերի 20-ին ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը պայմանագիր է կնքել ոստիկանության 100 տոկոս մասնակցությամբ «Կոնտինենտ-տեքս» փակ բաժնետիրական ընկերության հետ:

Դեռ նախորդ տարվա նոյեմբերի 1-ին կառավարությունն ընդունել է պետական 100 տոկոս բաժնեմասով «Կոնտինենտտեքս» ՓԲԸ-ն լուծարելու որոշում:

Նախորդ հոդվածը‘Զինծառայող Դավիթ Քոլոյանի մահվան գործով ձերբակալվել են դասակի հրամանատարը և երկու զինծառայող’
Հաջորդ հոդվածը‘Հրանուշ Հակոբյանը համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել. Մամուլ’