‘Ոստիկանության աշխատակիցը ծեծի է ենթարկել քաղաքացուն եւ տեղեկություններ պահանջել’

868

Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ քաղաքացի Ա. Հ.-ն Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազին հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի փետրվարի 28-ին հրավիրվել է Ոստիկանության Վարդենիսի բաժին, որտեղ, ծեծի ենթարկելով իրեն, տեղեկություններ են պահանջել օրեր առաջ տեղի ունեցած վեճի վերաբերյալ:

Ա. Հ.-ի հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազության միջոցով ըստ քննչական ենթակայության ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն, որտեղ դիմումատուի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով` բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստի առթիվ` ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

Նախորդ հոդվածը‘«Գառնի-Երևան» ջրատարի վթարի հետևանքով Երևանի որոշ համայնքներ ջրազրկվել են’
Հաջորդ հոդվածը‘Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի քաղաքացիական նախաձեռնությունը նամակ է հղել Ս.Սարգսյանին ‘