‘Ոստիկանության գործողությունները քաղաքական հրամանով արվող բռնաճնշում է. Ժամը 13-ին բողոքի ակցիա՝ ՀՀ ոստիկանության շենքի դիմաց’

821

Հանրությունը կտա ոստիկանների անօրինական գործողությունների և քաղաքական բռնաճնշումների պատասխանը, որի առիթով օգոստոսի 27-ին, երեքշաբթի օրը,13:00-ին տեղի կունենա ցույց Նալբանդյանի վրա գտնվող ոստիկանության շենքի դիմաց, այնուհետև՝ երթ դեպի ՀՀ գլխավոր դատախազություն,  «Ֆեյսբուքում» հայտարարում է բողոքի ակցիայի նախաձեռնող խումբը:

 Ակցիայի ընթացքում քաղաքացիները կպահանջեն ապօրինություններ թույլ տված ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել:

«Սույն թ-ի օգոստոսի 24-ին ցերեկը 26 հոգի բերման է ենթարկվել Կոմիտաս 5-ից, 16 հոգի էլ երեկոյան քաղաքապետարանի մոտից։ Այսինքն ընդհանուր հաշվով մի օրվա մեջ առանց իրավական հիմնավորման ոստիկանությունը 40-ից ավել մարդու բերման ա ենթարկել ոստիկանական բաժանմունք և երեք ժամ, երբեմն անգամ ավել, նրանց պահել անազատության մեջ։ Բացի դրանից ոստիականությունը բռնություններ է կիրառել քաղաքացիների նկատմամբ, կան լուրջ մարմնական վնասվաքներով քաղաքացիներ, նրանց թվում՝ Արգիշտի Կիվիրյանը։ Սա հստակ ՌԵՊՐԵՍԻԱ է, որն արվում է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՄԱՆՈՎ։ Ավելին, ոստիկանության անգործության պայմաններում քաղաքապետարանի հարակից տարածքում Միհրան Մարգարյանին և Բաբկեն Տեր-Գրիգորյանին կեսգիշերն անց ծեծի են ենթարկել անհայտ անձինք՝ ասելով «մեր հերերի դե՞մ եք հելել», — ասվում է հյտարարության մեջ։ 

Ակցիայի նախաձեռնողները նշում են, որ այս պահին չափազանց կարևոր է համերաշխությունը, համախմբումը և իրավական հարթության մեջ աշխատանքը։ 

Նախորդ հոդվածը‘«Պատմական սխալ»-ի՝ Լավրովի բնորոշումն ու սպասվող հետեւանքները ‘
Հաջորդ հոդվածը‘«Լիսկայի» մերձավոր Դոլունցն ազատվել է Սյունիքի փոխմարզպետի պաշտոնից’