‘Ոստիկանության զանգից հետո «Թումոն» արգելել է Գանդիի մասին ֆիլմի ցուցադրումը. Epress’

1418

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը օգոստոսի 11-ին արգելել է Թումանյանի այգում Մահաթմա Գանդիի մասին պատմող «Ուժից ավելի ուժեղ» ֆիլմի ցուցադրությունը, թեև նախապես համաձայնել էր ֆիլմի ցուցադրման կազմակերպիչներին տրամադրել տեխնիկա և աթոռներ։

«Թումո»-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գայանե Այվազյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ կազմակերպության որոշումը պայմանավորված է նրանով, որ ցուցադրումից րոպեներ առաջ իրենք պարզել են, թե ֆիլմի դիտմանը ներկա են միայն «Դեմ եմ» շարժման ակտիվիստները, մինչդեռ ֆիլմի ցուցադրման համար դիմած կազմակերպությունը նշել է, որ միջոցառմանը պետք է ներկա լինեն արվեստագետներ, հնդիկ ուսանողներ։

«Մենք «Դեմ եմ»-ի որևէ անդամի հետ չենք խոսել, մենք պայամանավորվել էինք միայն «The Screenery» կազմակերպության հետ։ Մենք նրանց հետ համագործակցության մեծ փորձ ունենք, հաճախ են մեզ մոտ միջոցառումներ կազմակերպել»,- ասել է Գայանե Այվազյանը։

«Թումո»-ի ներկայացուցչի խոսքով՝ կենտրոնը երեխաների կրթությամբ է զբաղվում և թեև հարգում է նրանց կրոնական և քաղաքական ազատությունները, սակայն չի կազմակերպում որևէ քաղաքական միջոցառում։

Այվազյանն ասել է, որ երեկ «Թումո» են զանգահարել ոստիկանությունից և հարցեր տվել կինոդիտման մասին։ Ոստիկանության զանգի մասին մանրամասներ, սակայն, Այվազյանը հրաժարվել է փոխանցել՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում իրենք առաձին հայտարարությամբ հանդես կգան։

Այն, որ ֆիլմի ցուցադրման քաղաքական ենթատեքստի մասին կազմակերպությանն ասել են ոստիկանությունից, երեկ ակտիվիստների հետ զրույցում հաստատել է «Թումոյի» ներկայացուցիչ, փոխտնօրեն ներկայացած Արամ Նարիմանյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Նախորդ հոդվածը‘Այս տարվա առաջին կիսամյակում արդյունաբերության աճը կազմել է 0 տոկոս. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանի հայ համայնքը այսօր դատարանում կսատարի Լեւոն Հայրապետյանին’