‘Ոստիկանության հայտարարությունը Քարվաճառի մոտ անհետացած երիտասարդի մասին’

1730

ԼՂՀ ոստիկանությունը այսօր Քարվաճառի մոտ անհետացած երիտասարդի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ.

Հուլիսի 7-ին, ժամը 21:00-ին, Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղի բնակիչ, 52-ամյա Մեխակ Ցականյանը ոստիկանության շրջանային բաժին է դիմել՝ հայտնելով, որ որդին` 17-ամյա Սմբատ Մեխակի Ցականյանը (նույն գյուղի բնակիչ) հուլիսի 4-ին, ժամը 21:00-ի սահմաններում, դուրս է եկել «Ճումեն» կոչվող տեղամասում գտնվող իրենց պատկանող տնից և չի վերադարձել:

Սմբատ Ցականյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրվում է դիմել ոստիկանության Շահումյանի շրջբաժին կամ զանգահարել (097) 39-78-02, 1-02 հեռախոսահամարներով:

Մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ երիտասարդին գերի են վերցրել ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամները:

 

Նախորդ հոդվածը‘Անրի Ռենոն հերքել է Ֆրանսիայի կողմից Ադրբեջանին սպառազինության մատակարարումների մասին տեղեկատվությունը’
Հաջորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ն Արգենտինայի ֆուտբոլի ընկերակցությանը տուգանել է 247 հազար եվրոյով ‘