‘Ոստիկանության մասին երգի համար՝ երկու տարվա ազատազրկում’

1066

Թունիսյան դատարանը երկու տարվա ազատազրկման է դատապարտել տեղացի ռեփ երաժիշտ Ալա Յակուբին՝ ոստիկանությանը վիրավորելու և աշխատակիցների հասցեին սպառնալիքների համար, հաղորդել է Reuters-ը:

Weld El 15 բեմական անունով հայտնի երաժիշտը դատարանում խոստովանել է, որ իր երգերից մեկում այսպիսի տողեր կան. «Ոստիկանություն և իշխանություններ, դուք շներ եք: Ձեզ մի բան կասեմ՝ ավելի լավ է ձեզ սպանել, քան ոչխարներին: Ատրճանակ լիներ ձեռքիս, բոլորիդ կգնդակահարեի»: Միևնույն ժամանակ ռեփ երաժիշտը նշել է, որ երգը գրել է նույն լեզվով, ինչ լեզվով ոստիկանները խոսել են իր հետ: «Որպես երաժիշտ՝ ես կարող է միայն արվեստի միջոցով պատասխանել նրանց: Ես ես պատասխանել եմ բռնության արվեստի լեզվով»,- ըստ lenta.ru-ի պարզաբանել է Յակուբը:

Նախորդ հոդվածը‘Կոնֆեդերացիայի գավաթ 2013. Ա Խումբ’
Հաջորդ հոդվածը‘ԺՀՄԻԳ-ի զեկույցներից անդին. Ինչո՞ւ հանձնարարականները կյանքի չեն կոչվում ‘