‘Ոստիկանության շուրջ ներակայացուցիչ կաշխատի Euro-2016-ի յուրաքանչյուր խաղին’

1485

«Եվրո-2016»-ի անվտանգության ծառայության պատասխանատու Զիյադ Հուրին հայտարարել է, որ կազմակերպիչները պատրաստ են իրադարձությունների ամենավատ զարգացմանը, եթե ֆրանսիական հյուրանոցները կամ ռեստորանները ահաբեկիչների թիրախում հայտնվեն:

Ոստիկանության շուրջ 1000 ներակայացուցիչ կաշխատի Euro-2016-ի յուրաքանչյուր խաղին: Մշակվում է նաև դիպուկահարների ներառման ու երկրպագուների զննման միջոցների խստացման հարցը:

«Կանենք առավելագույն հնարավորը՝ փորձելով 100%-ով երաշխավորել անվտանգությունը: Այս պահին մշակվում է անվտանգության միջոցառումների աշխատանքային ծրագիրը»,- BBC-ն մեջբերում է Հուրիի խոսքերը:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի հավաքականի կազմը․ Մովսիսյանը, Ղազարյանն ու Կասպարովը չեն հրավիրվել’
Հաջորդ հոդվածը‘Չինաստանի ամենահարուստ բիզնեսմենի ընկերությունը դարձել է ՖԻՖԱ-ի գործընկերը’