‘Ոստիկանության պետի տեղակալը ԱԺ-ում ոչ հավաստի տեղեկություններ էր հայտնել ‘

2091

Այսօր ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները, և նշվում է 10 խաչմերուկ, որտեղ հուլիսի 28-ից գործարկվելու են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները:

Այս հայտարարությունը ուշագրավ է այնքանով, որ մոտ մեկ ամիս է անցել այն պահից, երբ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը ԱԺ-ում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ պատգամավոր Աղվան Վարդանյանի հարցին ի պատասխան հայտարարել էր, որ 80 խաչմերուկներ Երևան քաղաքում ամբողջությամբ կահավորված են շուրջ 400 տեսախցիկներով:

«Արագաչափերի մասով, դեռևս ունենք 40 տեղադրման խնդիր` 40 սարքավորումների, իսկ խաչմերուկները արդեն իսկ ամբողջությամբ ավարտված են, այսինքն`ընկերությունը ամբողջությամբ իր պարտավորությունները կատարել է»,- ասել էր Օսիկյանը:Այսինքն՝ նախատեսվում էր Երևանի 80 խաչմերուկներում տեղադրել տեսախցիկներ, և այդ աշխատանքները ամբողջությամբ ավարտված են:

Սակայն պարզվում է, որ Օսիկյանը ԱԺ-ում ոչ հավաստի տեղեկություններ էր հայտնել, և Երևանի խաչմերուկներում շարունակվում է տեսախցիկների տեղադրումը: Տեսնես՝ մինչև ե՞րբ:

Նախորդ հոդվածը‘Բոստանջյան. ՄՄ-ի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու Անկարայի մտադրությունը Հայաստանի համար աղոտ հեռանկար ունի’
Հաջորդ հոդվածը‘«Ո՛չ թալանին». Մոմերով երթ՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման’