‘Ոստիկանությունը արձանագրել է ընտրախախտման 104 դեպք’

1159

Փետրվարի 19-ի  ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ նախագահական ընտրությունների քվեարկության օրը  ընտրախախտումների դեպքերով ՀՀ ոստիկանության կողմից արձանագրվել է 104 դեպք, որից 41 –ը՝ Երևան քաղաքում, իսկ 63-ը՝ մարզերում, հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը:

Մասնավորապես արձանագրված դեպքերը ըստ տարածքների բաշխվել են հետևյալ կերպ.

1. Երևան քաղաք – 41 դեպք, որից 2-ով հարուցվել է քրեական գործ 

2. Շիրակի մարզ –           9 դեպք 

3. Լոռու մարզ –              15 դեպք 

4. Արարարտի մարզ –      17 դեպք

5. Տավուշի մարզ –           3 դեպք

6. Արագածոտնի մարզ –  4 դեպք

7. Գեղարքունիքի մարզ – 10 դեպք

8. Կոտայքի մարզ –         3 դեպք

9. Սյունիքի մարզ —            1 դեպք

10. Արմավիրի մարզ —        1 դեպք

 

 

Նախորդ հոդվածը‘Թուրքիայում ավարտվել է Patriot համակարգերի տեղակայումը’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ քաղաքացին ընտրել է Րաֆֆիին որպես ՀՀ նախագահ’