‘Ոստիկանությունը գրավել է «Հանուն մարդու իրավունքների» շարժման գրասենյակը ‘

924

Ոստիկանության աշխատակիցները շաբաթ լույս գիշերը գրոհով վերցրել են Մոսկվայի կենտրոնում գտնվող «Հանուն մարդու իրավունքների» իրավապաշտպան շարժման գրասենյակը: Ինչպես հաղորդում են Twitter-ի օգտատերերը, ոստիկանության հատուկ ջոկատի բիրտ գործողություններից տուժել են շարժման ղեկավար Լև Պոնոմարյովն ու իր աշխատակիցները: Հաղորդվում է, որ շարժման բոլոր աշխատակիցներին ուժի գործադրմամբ դուրս են հանել գրասենյակից, և այնտեղ մնացել են միայն ՆԳՆ հատուկ ստորաբաժանումների մարտիկներն ու մասնավոր թիկնապահական ծառայության աշխատակիցները:

«Հանուն մարդու իրավունքների» իրավապաշտպան շարժման գրասենյակը ստեղծման պահից՝ 1997 թ. տեղակայված է Մալո-Կիսլովսկի նրբանցքում  գտնվող շենքում: Նրա կազմում ընդգրկված են ավելի քան 120 իրավապաշտպան կազմակերպություններ, որոնք աշխատում են Ռուսաստանի տարբեր շրջաններում և խորհրդատվական և իրավաբանական օգնություն են ցուցաբերում իրենց դիմած քաղաքացիներին:

Իշխանությունների և իրավապաշտպան շարժման միջև վեճը կապված է շինության վարձակալության հետ: Լև Պոնոմարյովի խոսքերով՝ իրենց գրասենյակը ավազակային հարձակման է ենթարկվել, մինչդեռ Մոսկվայի քաղաքային իշխանությունները պնդում են,թե իրավապաշտպաններին արտաքսում են միանգամայն օրինականորեն՝ քաղաքի ենթակայության տակ գտնվող շենքում նրանց հետ վարձակալության պայմանագիրը չերակացնելով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Սան-Պաուլուում ցուցարարները փակել են դեպի օդանավակայան տանող ճանապարհը’
Հաջորդ հոդվածը‘«Անժին» պայքարում է Օզբիլիզի համար’