‘Ոստիկանությունը խոչընդոտում է հանուն Շանթի եւ մյուսների ազատության երթը (տեսանյութ)’

1791

Ազատության հրապարակից «Ազատություն Շանթ Հարությունյանին և մյուս ձերբակալվածներին» բողոքի երթը դեռ չմեկնարկած, ոստիկանությունը փորձել է խոչընդոտել դրա ընթացքը:

Նախ, Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հորդորում էր ակցիայի կազմակերպիչ Արթուր Սաքունցին` երթի մասնակիցներին ուղղորդել դեպի մայթեզրեր:

Ապա` Օսիպյանը ցուցարարներից մեկից խլեց ու պատռեց պաստառը, որի վրա պատկերված էին Սերժ Սարգսյանը, Վլադիմիր Գասպարյանը, Սամվել «Լֆիկ» Ալեքսանյանը և Ռուբեն «Նեմեց» Հայրապետյանը: Պաստառի վրա գրված էր` «Բ**ավարի ապրողները»:

Ոստիկան Օսիպյանը վճռեց, որ պաստառն իր մեջ վիրավորանք է պարունակում: Նա նաեւ փորձեց բերման ենթարկել պաստառը պահող ցուցարարին, սակայն ԱԺ«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի միջամտությամբ, հրաժարվեց այդ փորձից:

Ցուցարարները մի շարք այլ պաստառներ էլ ունեն` «Երկիրը վաճառքի հանած հանցագործ իշխանություն», «Ազատեք խցերը Ձեզ համար», «Ամեն օր հեղափոխություն ենք անելու», «Ս***իր Պուտինամոլներին» և այլ մակագրություններով:

Տեսանյութը` «Ա1+»-ի

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Նրանք «մարտնչել են» Սերժի համար’
Հաջորդ հոդվածը‘Տիմոշենկոն դիտորդների ցանկացած առաջարկ կընդունի՝ հանուն ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացման’