‘Ոստիկանությունը խուզարկել է «Շանթ Հարությունյանի գործով» ձերբակալվածների բնակարանները ‘

885

Նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակի հարակից տարածքում տեղի ունեցած իրադարձություններից  հետո ոստիկանություն բերման ենթարկված և ձերբակալված 20 անձանց բնակարաններում կատարվել են խուզարկություններ, տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Բոլոր ձերբակալվածների նկատմամբ նշանակվել է տոքսիկոքիմիական փորձաքննություն:

Ձերբակալվածներից 14-ի  նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Մեղադրանքները հիմնականում վերաբերում են Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերին:

Ձերբակալվածներից  մնացած 6-ը ազատ են արձակվել: 

Նախորդ հոդվածը‘Իրանը փակել է Ադրբեջանի հետ սահմանային անցակետերը’
Հաջորդ հոդվածը‘Ֆուտբոլը հեռուստաեթերում’