‘Ոստիկանությունը Կոնգրեսի վրա զինված հարձակման փաստով քրգործ չի հարուցել’

838

Ոստիկանությունը դեռեւս հետաքննում է նոյեմբերի 1-ին Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի վրա զինված հարձակում գործելու փաստը:

«Գործի առիթով դեռեւս քրեական գործ չի՞ հարուցվել», — iLur.am-ի թղթակցի հարցին ի պատասխան ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը ասաց.

«Առանց «դեռեւս»-ի`քրեական գործ չի հարուցվել»:

Պատասխանելով մեր ճշտող հարցին, արդյո՞ք դա նշանակում է, որ քրգործ չի հարուցվելու, Մալխասյանը նշեց միայն, որ հետաքննությունը շարունակվում է: 

Հիշեցնենք, որ ոստիկանությունը Կոնգրեսի գրասենյակի վրա զինված հարձակման օրն իսկ հայտնաբերել է դրա կատարողին` Սպիտակ քաղաքի բնակիչ Արսեն Օհանյանին, որն ինքնախոստովանական բացատրություն տալուց հետո ազատ է արձակվել: Ոստիկանությունն առգրավել է հանցագործության գործիք հանդիսացող երկու դաշույնները:

Նախորդ հոդվածը‘Հոկտեմբերի 27-ին Արարատում ՀՀԿ համերգը կանխվել է վերջին րոպեներին’
Հաջորդ հոդվածը‘Նախարար. Մաքսային միության «լույսի ներքո» գազի թանկացումը կփոխհատուցի Ռուսաստանը’