‘Ոստիկանությունը հայտնաբերել է ՀԱԿ գրասենյակ ներխուժած անձին’

1315

Ոստիկանությունը հայտնաբերել է երեկ կեսօրին «Հայ ազգային կոնգրեսի» գրասենյակ ներխուժած և սպանության սպառնալիքներ հնչեցրած անձին: Նա Սպիտակ քաղաքի բնակիչ, 1957 թվականին ծնված Ա. Օհանյանն է:

Նոյեմբերի 2-ին, ժամը 1.15-ին, Օհանյանը հայտնաբերվել է Երևանի Թումանյան 3 շենքի մոտ ու բերման ենթարկվել Ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ տվել է խոստովանական բացատրություն: Այս մասին հաղորդում է Ոստիկանության կայքը:

Հիշեցնենք, որ երեկ, ժամը 12:00-12:30-ի միջակայքում, Կոնգրեսի գրասենյակ է ներխուժել մի քաղաքացի, ով ձեռքերին ունենալով երկու դաշույններ՝ սպառնալիքներ է տեղացրել Կոնգրեսի ղեկավարության հասցեին, այնուհետեւ դիմել փախուստի:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի ողջ տարածքը հոսանքազրկվել էր. Պատճառները ճշտվում են’
Հաջորդ հոդվածը‘Տարոն Մարգարյան. Տրանսպորտը կթանկանա’